Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն 

Հայաստանում արհեստագործությունը պահանջված է, բայց երիտասարդները նախընտրում են բարձրագույն կրթություն ստանալ

Հասարակություն

Հայաստանում պահանջված մասնագիտություններ են մարկետինգը, հաշվապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև արհեստագործությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը խորհուրդ է տալիս մասնագիտություն ընտրելիս հաշվի առնել աշխատաշուկայի պահանջարկը: «Որքան էլ զարմանալի է, բարձր է արհեստագործական մասնագիտությունների պահանջարկը, բայց, չգիտես ինչու, երիտասարդները կողմնորոշված են ավելի շատ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել, որը հետագայում խնդիրներ է առաջացնում աշխատաշուկայի ոչ հավասարակշռված լինելու պատճառով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մանգասարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչն է այն անհամապատասխանության պատճառը, որ մարդկանց մոտ տպավորված է' աշխատանք չկա, իսկ պետական մարմիններն ասում են' տարբեր մասնագիտությունների գծով մեծ է պահանջարկը, պաշտոնյան նշեց. «Տեղեկատվության փոխանակման պակաս կա, ինչպես նաև լավ մասնագետների խնդիր ունենք»: Նա հավելեց, որ այդ հարցում բուհերին մեղադրել պետք չէ: «Նույն բուհն ավարտում են և շատ լավ, և շատ վատ մասնագետներ, մեղքը գցել ուսումնական հաստատությունների վրա, ճիշտ չի լինի: Ուղղակի մարդու ցանկությունից է կախված' նա ուզում է լինել լավ մասնագետ, թե ուզում է ուղղակի ունենալ դիպլոմ»,- ավելացրեց Մանգասարյանը:

Հարցին ի պատասխան, թե որքանով է մասնագիտական կողմնորոշման համակարգը ներդրված ու գործում' Արտակ Մանգասարյանը հայտնեց, որ իրենց նախարարությունում էլ գործում է երիտասարդների մասնագիտական կողմնորոշման մեթոդական կետրոնը: «Կարծում եմ' ժամանակի խնդիր է, որ այդ համակարգը լիովին բոլոր օղակներում ներդրվի ու գործի: Բացի այդ' փոքր տարիքից պետք է մասնագիտական կողմնորոշման հարցը դնել, արդեն ավագ դպրոցից այդ հարցին պետք է անդրադառնալ: Բոլոր ծնողներն ուզում են իրենց երեխաները բարձրագույն կրթություն ստանան, բայց պետք է հաշվի առնել այսօրվա շուկայի պահանջարկը»,- եզրափակեց Մանգասարյանը:

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը նվազել է 8.3 տոկոսով, գործազուրկներինն՝ աճել 1.3 տոկոսով: 2014թ. ապրիլի 30-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը կազմել է 64 հազար 350 մարդ և նախորդ տարվա նույն օրվա համեմատ նվազել 8.3 տոկոսով, այդ թվում՝ գործազուրկների թվաքանակը կազմել է 60 հազար 995 մարդ. աճը 1.3 տոկոս է։

Այս տարվա ապրիլի վերջին գրանցված աշխատանք փնտրողներից 46.2 հազարը կանայք են (նվազումը՝ 7.2 տոկոս), 18.2 հազարը՝ տղամարդիկ (նվազումը՝ 10.8 տոկոս), իսկ գործազուրկներից կին են 44.3 հազարը (աճը` 0.9 տոկոս), տղամարդ՝ 16.7 հազարը (աճը՝ 2.5 տոկոս)։

Աշխատանք փնտրողներից 16-24 տարեկան է 6.8 հազար մարդ, 25-30 տարեկան՝ 9.3 հազար մարդ, գործազուրկներից 16-24 տարեկան է 6.5 հազար մարդ, 25-30 տարեկան՝ 8.7 հազար մարդ: Աշխատուժի ամենամեծ առաջարկը ներկայացվել է Երևանում (17.3 հազար աշխատանք փնտրող, 16.1 հազար գործազուրկ), Շիրակի (9.1 հազար աշխատանք փնտրող, 8.5 հազար գործազուրկ) և Լոռու (7.6. հազարական աշխատանք փնտրող և գործազուրկ) մարզերում։

2014-ի հունվար-ապրիլին աշխատանքով ապահովվել է 3 հազար 480 մարդ. 2013թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը նվազել է 5.6 տոկոսով։ Հանրապետությունում աշխատուժի պահանջարկը, 2014թ. վերջի դրությամբ, կազմել է 1551 մարդ՝ 27.9 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ, իսկ աշխատանք փնտրողների թվաքանակը մեկ թափուր աշխատատեղի հաշվով՝ 42 մարդ. աճը կազմել է 2.4 տոկոս։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով
Ամենադիտված