Զելենսկին բացահայտել է Շվեդիայի նոր ռազմական օգնության մանրամասները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիը հայտարարել է, որ Շվեդիան Ուկրաինային տրամադրել է 2,7 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնության փաթեթ։
Զելենսկու խոսքով՝ փաթեթում ներառված են տարբեր զինատեսակներ և տեխնոլոգիաներ, այդ թվում՝ մոտ 400 միլիոն դոլար՝ դրոնների արտադրության համար։ Սակայն գլխավոր բաղադրիչը շվեդական Saab JAS 39 Gripen կործանիչներն են։
Նա նշել է, որ Շվեդիան Ուկրաինային փոխանցել է ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ Gripen ինքնաթիռներ, իսկ առաջին մատակարարումները սպասվում են առաջիկա տասը ամիսների ընթացքում։ Զելենսկին նաև հայտնել է, որ Կիևը ծրագրում է մինչև 2030 թվականը Շվեդիայից ձեռք բերել ընդհանուր առմամբ 22 կործանիչ։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել