Վլադիմիր Գասպարյանի հետ չե՞ն ուզում աշխատել
Իրավունք
ԼՈՒՐԵՐ.com-ին հասած տեղեկությունների համաձայն ՀՀ Ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ցանկանում աշխատել նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Հիմնական պատճառը Վլադիմիր Գասպարյանի գործելաոճն է և կամ նրա հետ ունեցած տարաձայնությունները։ Ոստիկանության շարքերում շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր ոստիկանապետը շատ կոպիտ է վարվել իր գործընկերների հետ ոստիկանության կոլեգիայի դռնփակ նիստում։
Հիշեցնենք, որ երեկ առանց սպասելու Վովա Գասպարյանի նշանակման մասին պաշտոնական հայտարարությանը, զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ «Շերիֆ» մականունով Կարեն Բաբայանը: Իսկ արդեն այսօր լուրեր կան Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ծառայության պետ, «Գլեբ» մականունով Արմեն Հակոբյանի՝ պաշտոնից հեռանալու զեկուցագիր ներկայացնելու մասին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ