Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ 

Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը. Էդվարդ Նալբանդյանի հոդվածը Lefigaro-ում

Արտաքին Քաղաքական

Ֆրանսիական «Ֆիգարո» թերթում որոշակի կրճատումներով հրապարակվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, որի ամբողջական տեքստը «Արմենպրես»-ը ներկայացնում է ստրոև.

«Միջազգային հարաբերություններում, ցավոք սրտի, առկա են բաց թողնված հնարավորություններ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին և հետո, նման դեպքերից են: «Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները դժվար թե որևէ մեկին կարող են մոլորեցնել: Հատկապես, երբ Ահմեդ Դավութողլուն է ընդգծում. «Էրդողանի հայտարարության հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ամբողջ աշխարհում գործադրվող ջանքերի խափանումն է»: Հաշտեցմանն ուղղված կոնկրետ քայլերի փոխարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հանցակցության կոչեր են արվում:

Դժվար է գտնել մի ազգ, որը կարոտով կհիշի դարեր շարունակ կրած ճնշումներն իր նախնյաց հայրենիքում: Ոչ մի ճնշված ազգ չի կարող կարոտով հիշել Օսմանյան կայսրությունը: Ինչպես այլ կայսրություններ, Օսմանյան կայսրությունը ստեղծվել և բռնությամբ պահպանվում էր' իր շատ քաղաքացիների հիմնարար իրավունքները և ազատությունները ճնշելու միջոցով:

Ապշեցուցիչ է քրիստոնյաների և մահմեդականների կրած տառապանքների վերաբերյալ արևմտյան և թուրքական ընկալումների տարբերակումը պարոն Դավութողլուի կողմից: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի կամ արևմուտքի պատմության և հիշողության, այլ նաև մահմեդական աշխարհի հիշողության մասն է: Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին վկայություններից մեկը պատկանում է մահմեդական ականատես Ֆայեզ էլ Հուսեյնին, ով 1916թ. հրատարակեց «Կոտորածները Հայաստանում» վերնագրով իր գիրքը: Մեքքայի շարիֆ և էմիր Հուսեյն բին Ալին մահմեդական ականավոր առաջնորդներից էր, ով գործում էր հայերի ֆիզական բնաջնջման դեմ և կոչ էր ա նում իր հպատակներին պաշտպանելու հայերին այնպես, ինչպես կպաշտպանեին իրենք իրենց և իրենց երեխաներին: Հայերի զանգվածային ոչնչացմանը 1919-1921թթ. թուրքական մամուլում անդրադարձել են այնպիսի հայտնի թուրք հասարակական գործիչներ, ինչպիսիք են Ռեֆի Ջևադը, Ահմեթ Ռևֆիկ Ալթընայը: Շատ մահմեդական պատմաբաններ են բնորոշում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն, իսկ արաբ պատմաբան Մուսա Փրինսը օգտագործել է «արմենոցիդ» եզրույթը' բնորոշելով այն որպես «ամենացեղասպան ցեղասպանություն»:

Արհեստական քաղաքական քայլերի և կոչերի կարիք չկա հանու ն «արդար հիշողության», քանի դեռ նրանք, ովքեր համարձակվում են իրենց տեսակետն ազատորեն արտահայտել, սպանվում են, ինչպես Հրանտ Դինքը կամ աքսորվում, ինչպես Օրհան Փամուկը, կամ էլ կալանավորվում են, ինչպես Ռագըփ Զարաքոլուն:

Դավութօղլուն կրկնում է «ճշմարտությունը պարզելու համար» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու նույն հին երգը: Ի պատասխան նույն առաջարկի' ցեղասպանագիտության ասպարեզում ամենահեղինակավոր միջազգային հաստատություններից մեկը' Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, կոչ է արել թուրքական կառավարությանը ընդունելու այն, ինչն ապացուցվել է շատ վաղուց: Տասնամյա վաղեմության վերաշարադրված կամ վերաձևակերպված կոչերը կրկնելու փոխարեն մենք կարիք ունենք իրական և կոնկրետ քայլերի: Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը կարող են ուղի հարթել մեր երկու ժողովուրդների հաշտեցման բարդ ճանապարհին: Պատմական հարթության ենթահանձնաժողովը, ինչպես նախատեսված է արձանագրություններով, կարող է հաստատել երկխոսություն երկու ազգերի միջև փոխադարձ վստահությունը վերականգնելու նպատակով: Դա հնարավոր չէ «լինի անել՝ հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության եղելությունը:

Առաջնորդվելով 1948թ. «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայով» սահմանված ցեղասպանության փաստը ժխտելու ակնհայտ մտադրությամբ' Էրդողանը իր ուղերձում ևս մեկ անգամ ընդգծում է, որ այն, ինչ տեղի է ունեցել 1915թ., «տեղի է ունեցել անկախ կրոնից և էթնիկ ծագումից»: Կարծես թե Անկարայում մոռացել են 1919թ. Թուրքիայի զինվորական դատարանի դատավճիռը, որն անհերքելի փաստերով ապացուցեց, որ հայերի տեղահանումը և մասսայական ոչնչացումը պետական քաղաքականություն էր, և մահապատժի դատապարտեց հիմնական կազմակերպիչներին: Կարծես թե «ցեղասպանություն» եզրույթի մշակումը Ռաֆայել Լեմկինի կողմից աննկատ է մնացել Անկարայում: Ստիպված եմ հիշեցնել, որ 99 տարի առաջ, 1915 թ. մայիսի 24-ին Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ընդունեցին հատուկ հռչակագիր, որտեղ նրանք նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին իրենց անձնական պատասխանատվության մասին «մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի գործած այս նոր հանցագործությունների համար»:

Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանությունը կ ազմակերպվել է ցեղասպան մտադրությամբ: Մինչդեռ, թուրք պաշտոնյաների կողմից փորձ է արվում հավասարության նշան դնելու պատերազմի կորուստների և հայերի համակարգված բնաջնջման միջև, որի արդյունքում միլիոնավոր իմ նախնիներ կորցրեցին իրենց կյանքը, տները, հողերը, ունեցվածքը: Դա փորձ էր խլելու Օսմանյան կայսրությունում ապրող միլիոնավոր հայերի կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց անցյալը. ավելի քան 2000 մշակութային և կրոնական հուշարձաններ ոչնչացվեցին, իսկ ողջ մնացած մարդիկ տեղահանվեցին իրենց հողերից, որտեղ նրանք բնակվում էին տարածաշրջանում թուրքերի հ այտնվելուց շատ դարեր առաջ: Հայոց ցեղասպանության գլխավոր պարագլուխներից մեկը' ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան, 1915թ. ասում է Գերմանիայի գլխավոր հյուպատոսին, որ «գոյություն չունի հայկական հարց, քանի որ հայերն այլևս գոյություն չունեն»: Նա սխալվում էր, բայց այդ սարսափելի ոճիրի էությունը, ծավալները և հետևանքները շատ ավելին են, քան «տառապանքներ» բնորոշումը:

Հացազրույցներից մեկում Էրդողանը հռետորական հարց է տալիս. «եթե այդպիսի ցեղասպանություն տեղի ունեցած լիներ, արդյո՞ք այս երկրում ապրող հայեր կլինեին»: Այսօր մեծաքանակ հրեաներ են ապրում Գերմանիայում, բայց ոչ ոք չի հանդգնում հարցականի տակ առնել Հոլոքոստի իրողությունը: Կամ ինչպե՞ս կարելի է խոսել «տեղահանության» մասին, երբ 1.5 միլիոն մարդ է մահացել կամ սպանվել: Ծրագրավորված մարդկանց քշելը դեպի անապատներ, նրանց սովամահության հասցնելը, մեծ մասին սպանելը «տեղահանություն» չէ, այլ «մահվան արշավը». դա ցեղասպանություն է:

Ցեղասպանության ժխտումը, անպատժելիության մթնոլորտը ճանապարհ հարթեցին մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Ցեղասպանագետների կողմից ցեղասպանությ ան ժխտումը դիտվում է որպես հանցագործության վերջին փուլ: Անգամ եթե գտնվում են դեռ սակավաթիվ անձինք, ովքեր շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, չի նշանակում, որ առկա է բանավեճ այս հարցի շուրջ: Մի կողմից գոյություն ունի Ցեղասպանության փաստը, որն ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել, որի ցավը աշխարհում ցանկացած տեղ բնակվող յուրաքանչյուր հայկական ընտանիք կրում է ցայսօր և մյուս կողմից գոյություն ունի պաշտոնական և պարտադրված ցեղասպանության հերքումը թուրքական կառավարության կողմից: Թուրքիան բանավեճի մեջ է ինքն իր հետ:
Կարելի՞ է արդյոք ամբողջ աշխարհով սփռված ցեղասպանություն վերապրածների ժառանգներին դարձնել ցեղասպանության ժխտման մասնակից: Կարելի՞ է արդյոք հավասարության նշան դնել ցեղասպանություն իրականացնողների և զոհերի միջև այնպիսի ձևակերպումներով, ինչպիսին է «ընդհանուր ցավը»: Անհնար է պատկերացնել, որ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների իրականացնողներին կարելի է հավասարեցվել զոհերին: Կարելի՞ է արդյոք ցեղասպանություն վերապրածների ժառանգներին համարել «թուրքական սփյուռք», ինչն այսօր փորձում են անել որոշ թուրք գործիչներ:

Ինչպես Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուժավայոն վերջերս նշեց Ժնևում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ. «Այսօր հայերի չորրորդ սերունդն է, որ դեռևս սպասում է»: Ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը գրեթե 100 տարի է, ինչ սպասում է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաշտության իրական ցանկությունը պետք է ապացուցվի հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով: Թուրքական կառավարությունը չպետք է խուսափի իրական հաշտեցումից: Հազարավոր թուրքեր արդեն ընտրել են այդ ուղին:

Դավութօղլուն հիշատակում է հայ երգահան Կոմիտասին որպես Օսմանյան կայսրությունում հայերի բեղմնավոր գործունեության օրինակ: «Արդար հիշողությունը» պետք է որոշ լույս սփռի Կոմիտասի կյանքի վրա, ով Ցեղասպանության ականատեսն էր: Տեսնելով հայերի կրած բոլոր տառապանքները և սարսափը' նա ասել է. ոչ ոք չի պատկերացնում մեր ողբերգության ամբողջ ցավը... այս վիշտը մեզ խելագարության կհասցնի: Եվ 1916թ.-ից ի վեր 20 տարի նա անցկացրեց հոգեբուժարանում:

2003թ. ապրիլի 24-ին, երբ բացում էինք Կոմիտասի արձանը Փարիզում, ես հույս հայտնեցի, որ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված այդ հուշարձանը կխորհրդանշի 20-րդ դարում իրականացված բոլոր ցեղասպանությունների զոհերի տառապանքները և հիշողությունը, որ այն կդառնա սգալու վայր բոլոր նրանց համար, ովքեր դիտում են հանդուրժողականությունը և մարդկային կյանքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը որպես շարունակական գործընթաց, որ այդտեղ կխոնարհվեն ոչ միայն նրանց ժառանգները, ովքեր ֆիզիկական և հոգեկան կորուստներ են կրել, այլ նաև նրանց ժառանգները, ովքեր պատճառ ել են այդ կորուստները: Ես հավատում եմ, որ դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը, քանզի իրական հաշտությունը չի նշանակում անցյալի մոռացում և սնուցում երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով: Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ, որպեսզի կարողանա կառուցել իր ապագան:

Հայաստանի նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապացությամբ:

Մենք հուսով ենք, որ սա չի լինի կորցված հնարավորություն և Թուրքիայի նա խագահն այդ օրը կլինի Երևանում:

Էդվարդ Նալբանդյան Հայաստանի ԱԳ նախարար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա»
Ամենադիտված