«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Արցախում աշխատած բուժաշխատողներին և կամավորներին։
Նրա խոսքով՝ ադրբեջանական հարձակման, ինչպես նաև «Հայկազովի» վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեծ թվով մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել, իսկ Արցախի հիվանդանոցներում մնացած բուժաշխատողները պայքարում էին նրանց կյանքը փրկելու համար։
Աբրահամյանը նշել է, որ այդ օրերին Արցախում իրավիճակը չափազանց ծանր էր․ բնակչության մի մասն արդեն Լաչինի միջանցքով շարժվում էր դեպի Հայաստան, իսկ մյուսները փորձում էին տրանսպորտ և վառելիք գտնել՝ Արցախից դուրս գալու համար։
Նրա խոսքով՝ բուժաշխատողների մի մասն արդեն հեռացել էր Ստեփանակերտից, և հարյուրավոր վիրավորների բուժմամբ ու Հայաստան տեղափոխելուն նախապատրաստելով զբաղվում էին սահմանափակ թվով բուժաշխատողներ և կամավորներ։
«Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին»,- գրել է Աբրահամյանը։
Նա հարգանքի խոսքեր է ուղղել բոլոր նրանց, ովքեր այդ օրերին շարունակել են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները և օգնել վիրավորներին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը