ԻԼԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել երիտասարդ կնոջը դավաճանության համար (տեսանյութ)
Աշխարհ
Սիրիայում «Իսլամական պետության» զինյալները հրապարակել են տեսնայութ, որտեղ երիտասարդ կնոջը մահապատժի են ենթարկում: Այս մասին հայտնել է Էլեկտրոնային պարբերական «MK.ru»-ն:
Ըստ նախնական տվյալների` մահապատիժը իրականացվել է սիրիական Համա քաղաքում:
Տեսագրությունում զինյալներից մեկը հայտարարել է հավաքվածներին, որ կինը քարկոծվելու է ամուսնական դավաճանության համար:
Կնոջը կոչ են անում պահպանել «դիմացկունությունը», որովհետև իսլամի օրենքներով միայն տառապանքի միջոցով մահն է Աստծուն հաճելի: Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք մահվան, կինը պատասխանում է. «Այո»:
Կնոջ հայրը ընտրելով, ամենամեծ քարը, սպանում է նրան:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել