ԱՄՆ-ում աճում է Էբոլայից պաշտպանության բուժամիջոցների արտադրությունը
Աշխարհ
Էբոլա վիրուսի տարածման կապակցությամբ ԱՄՆ-ում աճել է բուժանձնակազմի համար պաշտպանության միջոցների և հատուկ համազգեստի արտադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New York Times-ին:
Վերջին ժամանակներս ԱՄՆ-ի բուժհիմնարկներում կտրուկ աճել է այն բուժաշխատողների համապատասխան հանդերձանքի պահանջը, որոնք աշխատում են կամ կաշխատեն Էբոլայով հիվանդների հետ:
Բժշկական պաշտպանական հատուկ հագուստի արտադրության ֆաբրիկաներում աճում են արտադրության ծավալները և վարձվում են նոր աշխատողներ՝ հագուստի շուրջօրյա արտադրություն ապահովելու համար:
Բացի այդ, Էբոլայով բուժաշխատողների վարակման դեպքերի աճի կապակցությամբ ԱՄՆ-ի հոսպիտալներում աշխատակիցների համար կմշակվեն անվտանգության տեխնիկայի հրահանգներ վիրուսով վարակված հիվանդների հետ աշխատելու պարագայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը