226 հազար ուկրաինացի փախստականի կարգավիճակ կամ ապաստան է խնդրել Ռուսաստանում
Աշխարհ
Գրեթե 226 հազար ուկրաինացի փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան է խնդրել Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի Համերկրային միգրացիոն ծառայությունում:
«Այսօրվա դրությամբ փախստականի կարգավիճակ և ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Ուկրաինայի հարավ-արևելքի գրեթե 226 հազար քաղաքացի»,- ասել են գերատեսչությունում:
Ավելի վաղ այստեղ հայտնել էին, որ գրեթե 200 հազար ուկրաինացի արդեն ժամանակավոր ապաստան կամ փախստականի կարգավիճակ է ստացել ՌԴ-ում:
Ներկա պահին ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում են շուրջ 46 հազար ուկրաինացիներ, մասնավոր հատվածում տեղավորված են ավելի քան 400 հազար քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը