Ավարտվեց միչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը. չեմպիոն դարձավ Շենգավիթի թիմը
Սպորտ
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասարահում ավարտվեց միչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը. չեմպիոն դարձավ Շենգավիթի թիմը: Գրում է Armsport.am-ը:
Վճռական խաղում այն 32:16 (17:8) հաշվով առավելության հասավ ԼՂՀ-ի թիմի նկատմամաբ: Շենգավիթի թիմի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը հայտնեց, որ գոհ է իր սաների մրցելույթից:
ԼՂՀ-ի ընտրանու մարզիչ Վարդգես Մխիթարյանը հույս հայտնեց, որ ԼՂՀ-ի թիմի՝ Հայաստանի առաջնության 2-րդ մրցանակակիր դառնալը խթան կհանդիսանա ավելի եռանդուն աշխատելու համար:
3-րդ մրցանակակիր դարձավ Աջափնյակի հավաքականը, որը եզրափակիչ փուլի մրցաշարում առաջին հաղթանակը տարավ՝ 23:10 (10:6) հաշվով առավելության հասնելով ԽՄՕՄՄ-ի ներկակացուցիչների նկատմամաբ:
Թիմերը բաշխվեցին այսպիսի հերթականությամբ՝1. Շենգավիթ՝ 6 միավոր, 2. ԼՂՀ՝ 4, 3. Աջափնյակ՝ 2, 4. ԽՄՕՄՄ՝ 0:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել