Անանդն աշխարհի առաջնությունը կսկսի սպիտակներով
Սպորտ
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոնի թագի համար պայքարը կսկսի սև խաղաքարերով: Սոչիում կայացած բացման պաշտոնական արարողության ժամանակ որպես գործող չեմպիոն առաջինը իր համար մեկնարկային խաղի խաղաքարերի գույն է ընտրել Մագնուս Կարլսենը: Նորվեգացին առաջին պարտիայում կխաղա սև խաղաքարերով: Անանդը կկատարի աշխարհի այս առաջնության առաջին քայլը` կսկսի սպիտակներով:
Նոյեմբերի 8-ին կխաղացվի առաջին պարտիան: Մրցախաղը կկայանա Սոչիի օլիմպիական խաղերի համար կառուցված լրատվական կենտրոնում' Սև ծովի ափին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շախմատի աշխարհի նախկին առաջնությունում Մագնուս Կարլսենը հաղթել է 6,5-3,5 հաշվով: Այդ մրցախաղը կայացել էր Հնդկաստանի Չինայ քաղաքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու