Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 7-ին, ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի բակում «ԲԻԴ» մակնիշի 34SC919 պ/հ (վարորդ` Ա. Բ. ծնվ. 1954թ.) ավտոմեքենանայի անվադողը արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները «Սվիփ Սեյ» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի անվադողը դուրս են բերել ստորգետնյա ջրային պոմպի համար նախատեսված փոսից:
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալբյան փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իջեցնելու և իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Վ. Բ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու