Կիևում պայթյունների մղձավանջ․ Ռուսաստանը սկսել է զանգվածային գրոհ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներն ու համակիրների տները Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկիրը քննարկում է հակամարտության դադարեցման, այլ ոչ թե միջուկային զենքի հարցը Հայկական արտահանմանը նոր հարված․ Ռուսաստանը փակել է «Ջերմուկ»-ի խոշոր վաճառքը (տեսանյութ) Աբու Սիմբելի տաճարներ (տեսանյութ) «Այս հրեշավոր որոշումը թույլ չենք տա իրականանա». Գոհար Մելոյան «Սաֆարովի կանխարգելման օրենք» կընդունենք. Արամ Վարդևանյան Փաշինյան-Ալիև ծրագիրը՝ 300000 ադրբեջանցիներ բերելու, կանգնեցում ենք՝ Սաֆարովի կանխարգելման օրենքով (տեսանյութ) Հերթական թnւրք դիվանագետը սատարման խոսքեր է հղել Փաշինյանին. Գեղամյան ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանը հանդես է գալիս ճակատագրական հայտարարությամբ Իրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման ծրագիր․ ՇՄ նախարար «Ապօրինի և անհամաչափ». Արցախյան ՀԿ-ներն ու գործիչները դատապարտում են Արթուր Օսիպյանի կալանավորումը 

«Գործն իմ դեմ են պտտել ռեկտորի անունը փրկելու համար». Պոլիտեխնիկի հեռացված դասախոսը՝ բուհի ռեկտորի սեքս սկանդալի մասին PressIdent.am

Հասարակություն

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմանջյանի անվան շուրջ բարձրացած սեքս սկանդալից հետո կրքերը շարունակում են թեժ մնալ: Ռեկտորը, ով օրերս կայացած մամուլի ասուլիսին չափազանց ինքնավստահ հայտարարել է, որ որևէ մեկը կարող է հույս չունենալ, ինքը հրաժարական չի տալու, սեփական պատիվն ու հեղինակությունը փրկելու համար քավության նոխազներ է փնտրում: Դատելով նրա գործողություններից՝ անթաքույց արշավ է սկսել իր ղեկավարած համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանի (ով ավելի վաղ ահազանգել էր, որ ռեկտորի սեքս սկանդալի համար փորձում են իրեն մեղադրել), և պրոռեկտոր, Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանի դեմ:

PressIdent.am-ի հետ զրույցում Վլադիմիր Խոյեցյանն ասաց, որ իրեն հեռացրել են աշխատանքից՝ Աշխատանքային օրենսգրքի կոպտագույն խախտումներով: «Ինձ տրվել է 2 նկատողություն և, իր կարծիքով (նկատի ունի ռեկտորին- հեղ.), օրենքով է հեռացրել, սակայն Աշխատանքային օրենսգրքում գրված է, որ եթե նկատողություններից որևէ մեկը գտնվում է վարչական դատարանի վարույթում, դրա հիման վրա չի կարելի մարդուն աշխատանքից հեռացնել»,- հայտնեց Վլադիմիրը: Ըստ նրա՝ իր առաջին նկատողության համար դիմել է Վարչական դատարան, որի մասին ռեկտորը ծանուցվել է պատշաճ կերպով: «Առաջին նկատողության մեջ 3 կետ է եղել. առաջինում ուղղակի գրված է, որ հանձնարարություն է տրվել ու չեմ կատարել, սակայն հղում չկա' ինչ հանձնարարություն, ինչ հրամանով:

Փաստաբանն էլ ասաց, որ դատարանում այդ կետն ուղղակի չի դիտարկվելու: Հիմնական կետն այն է, որ ամբիոններից մեկի վարիչը բողոքել է, թե խնդրով զանգել են մեր վարչություն, ասել ենք, որ մարդ կուղարկենք ու չենք ուղարկել: Իր ասած օրն ու ժամին իր ասած հեռախոսահամարով ուղղակի չէր կարող պատասխանող լինել: Այդ օրն այդ սենյակում ոչ ոք չի եղել, քանի որ տանիքներում զբաղված են եղել լարեր քաշելով: Աշխատակիցների հետ եղել են այլ ընկերության աշխատակիցներ, ովքեր կարող են դա հաստատել»,- նշեց բուհի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետը' հավելելով, որ դա զրպարտանք է: Վլադիմիր Խոյեցյանը հայտնեց նաև, որ նույն ամբիոնի վարիչի բողոքի հիման վրա ստացել է երկրորդ նկատողությունը, ըստ որի՝ իբր ձախողել է դասերը: Դասախոսը շեշտեց, որ այդ փուլում որոշ բացակայություններ, այո, ունեցել է, քանի որ սեքս սկանդալի հարցով եղել է ռեկտորի ներկայացուցիչը ոստիկանությունում: «Հիմա ինձնից փաստաթուղթ են պահանջում, որ ես ոստիկանությունում եմ եղել, ոստիկանությունից էլ ասում են, որ հետին ամսաթվով չեն կարող տալ այն տալ, իսկ ես այն ժամանակ չեմ պատկերացրել, որ կարող է ռեկտորին ոստիկանությունում ներկայացնելու համար նման խնդրի առաջ կանգնեմ»,- նկատեց Խոյեցյանը: Անդրադառնոլով ռեկտորի մեղադրանքին, թե ինքն ու իր օգնականը՝ Վահե Կիրակոսյանն են սեքս սկանդալի տարածման հեղինակները՝ համակարգչային մասնագետն ասաց, որ կիբերհանցագործությունները հիմնականում չեն բացահայտվում՝ հիմնավորելով. «Կիբեհանցագործություն բացահայտելը շատ բարդ է:

Գործն իմ դեմ են պտտել ռեկտորի անունը փրկելու համար: Այս գործին էլ էր սպառնում. նա (նկատի ունի՝ Հ. Թոքմաջյանին-հեղ.) մտածում է, որ որոշ ժամանակ անց, երբ ոստիկանության քննչական ծառայությունը հայտներ, որ չեն հայտնաբերել՝ ով է դրա տարածելու հեղինակը՝ հայտարարելով, որ ամենայն հավանականությամբ, այդ երկխոսությունը սարքված է, մարդիկ չեն հավատա դրան՝ ասելով, որ՝ հա, դե, իրենց մարդն է, հո չէին ասելու, որ ինքն է գրել: Այսինքն' ինքը համարում է, որ իր անունը չի մաքրվի այս կեղտոտ պատմությունից ու, իմ կարծիքով, որոշել է գտնել մեղավորին: Իմ թեկնածության վրա է կանգնել, քանի որ խոսակցություններ է տարածել, թե քեռիս' Աշոտ Խաչատրյանը, ռեկտոր դառնալու ցանկություն ունի, և ես նրան օգնելու շարժառիթ ունեի: Ես համակարգչային մասնագետ եմ, և հանրությունը չի խորանալու, որ ֆեյսբուքյան էջ ջարդելը բոլորովին այլ բան է»,- ընդգծեց Խոյեցյանը: Նրա խոսքով՝ ռեկտորի համակարգիչը, որից, հավանաբար, տարել են նրա գաղտնաբառը, անգամ աշխատանքային համակարգիչ չէ, հետևաբար՝ իր հսկողության տակ չէ: «Դա ռեկտորի անձնական նոթբուքն է, որը ոչ մի անգամ չի սպասարկվել մեր կողմից, իսկ համացանցից օգտվել է 3G-ով' առանց մեր՝ բուհի լոկալ ցանցին կպնելու»,- շեշտեց բուհի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության հեռացված պետը:

PressIdent.am-ը փորձեց զրուցել նաև բուհի արդեն նախկին պրոռեկտոր, Ֆիզիկայի ամբիոնի նախկին վարիչ Աշոտ Խաչատրյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեղ որևէ պարզաբանում տալ այս հարցի առնչությամբ: Փոխարենը՝ Վլադիմիր Խոյեցյանը նկատեց, որ Աշոտ Խաչատրյանին պաշտոնանակ անելը պարզ հաշվեհարդար է Հովհաննես Թոքմաջյանի կողմից: «Խաչատրյանի հետևից են ընկել, քանի որ նա ինձ չասաց' սրանց հետ մի կռվի… Հինգշաբթի օրվա գիտխորհրդի նիստում Խաչատրյանի՝ պրոռեկտորական հաստիքի կրճատման հարց է եղել, որին ուսանողությունը միաձայն դեմ է քվեարկել: Ռեկտորն ասել է, թե կառուցվածքային փոփոխությունների հարց է ու ընդամենը երկու ամիս առաջ իր նախաձեռնությամբ բացված հաստիքի կրճատման հարց է դնում՝ ասելով, թե նպատակահարմար չի գտնում, որ այդ հաստիքը լինի»,-  հայտնեց Վլադիմիր Խոյեցյանը: Պոլիտեխնիկի նախկին դասախոսի խոսքով՝ աննախադեպ, աբսուրդ քվեարկություն էր կազմակերպվել: «Ռեկտորը կարդում էր մարդկանց անուն-ազգանունը, գոռում էին' կողմ կամ դեմ: Արդյունքում՝ եղավ 45 կողմ, 45 դեմ: Թոքմաջյանն էլ, առանց արդյունքներն ամփոփելու, 10 րոպե ընդմիջում արեց, առողջական խնդիրներ ունեցող մի դեկանի տարավ ներսի սենյակ: Առանձնազրույցից հետո այդ մարդը փոխեց իր կարծիքը, և կրկնակի քվեարկության արդյունքում ձայների հարաբերակցությունը եղավ 44 դեմ և 46 կողմ: Նա հայտարարեց, որ հաստիքը կրճատվում է, սակայն, Պոլիտեխնիկի կանոնադրության համաձայն, որոշումը համարվում է կայացված, եթե գիտխորհրդի անդամների, ոչ թե ներկաների կեսը և ավելին է կողմ լինում»,- ընդգծեց Վլադիմիր Խոյեցյանը՝ միաժամանակ շեշտելով, որ իրենց հալածելու մոլուցքի մեջ ռեկտորն արդեն օրենքներ է խախտում՝ ոչնչի առաջ կանգ չառնելով: Անդրադառնալով Աշոտ Խաչատրյանին նաև ամբիոնի վարիչի պաշտոնից օրերս զրկելուն՝ Խոյեցյանը դա ևս համարեց բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի կամայականության արդյունքը՝ զուրկ որևէ հիմքից: «Գոյություն ունի առարկայական ծրագիր, որը հաստատում է Ուսումնամեթոդական վարչությունը: Ֆիզիկան նախկինում անցնում էին 3 կիսամյակ, այժմ դարձել է երկու, ինչի պատճառով առարկայական ծրագրում փոփոխություններ են եղել: Հաստատվելուց երկու ամիս անց ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը ստուգումներ է անցկացնում, և գրում, որ տարբեր մասնագիտությունների համար առարկայական ծրագրերը իրար շատ նման են, ինչի հիման վրա նա հեռացրեց ընտրված ամբիոնի վարիչին: Դա աբսուրդ է, քանի որ բուհի գիտխորհուրդն է ընտրել նրան, գիտխորհուրդն էլ իրավուքն ունի հեռացնելու: Ընդ որում՝ նա աշխատել է Ուսումանամեթոդական վարչության հաստատած ծրագրով: Նրա գրածը ենթադրում էր, որ հաջորդ տարիների համար կարելի է վերանայել ծրագիրը»,- նշեց Խոյեցյանը: Վերջինս պատմեց նաև, որ ռեկտորի կողմից արշավը միայն ապօրինի գործողություններով չի սահմանափակվում. դրանում ներքաշվել է նաև բուհի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամսոն Զատիկյանը, ով մի քանի օր առաջ փորձել է սադրել Աշոտ Խաչատրյանին՝ անձնական վիրավորանքներ հասցնելով ներգրավել կռվի մեջ, սակայն վերջինս հասկացել է միտումն ու կռվի մեջ չի մտել:

Բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ո՛չ ընդունարանում, ո՛չ հասարակայնության հետ կապերի բաժնում  զանգերին երեկ չպատասխանեցին, թեև աշխատանքային օրը դեռ չէր ավարտվել: Հարցին՝ ռեկտորի հետ մինչ այս անձնական խնդիր ունեցե՞լ են, Վլադիմիր Խոյեցյանը պատասխանեց՝ ոչ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է իր մասնագիտությամբ, քանի որ հանրային կարծիքի տեսանկյունից ամենահարմար թեկնածուն ինքն է: Նա տեղեկացրեց նաև, որ բաց նամակով դիմելու է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը ոչ միայն լրատվամիջոցներով է տարածելու, այլև տանելու է ԿԳ նախարարություն:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիևում պայթյունների մղձավանջ․ Ռուսաստանը սկսել է զանգվածային գրոհ (տեսանյութ)Հայտարարվել են Հորմուզի նեղուցի բացման հնարավոր ամսաթվերըԵրդվյալ Հանրապետականից մինչև զեղչվող ՔՊ-ական․ նախկին ավագանին աշխատում է ՔՊ-ի օգտինISNA. Իրանը միջուկային հարցի վերաբերյալ որևէ խոստում չի տվելՀակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներն ու համակիրների տները Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկիրը քննարկում է հակամարտության դադարեցման, այլ ոչ թե միջուկային զենքի հարցըՀայկական արտահանմանը նոր հարված․ Ռուսաստանը փակել է «Ջերմուկ»-ի խոշոր վաճառքը (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը կորցրել է ազդանշանը Ռուսաստանի սահմանի մոտՄենք հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պшտերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու. Գագիկ ԾառուկյանԱբու Սիմբելի տաճարներ (տեսանյութ)«Շա՞տ եք վախենում դրանից, անվախ օր եմ մաղթում». Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան այցի մասինFars. Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում «Այս հրեշավոր որոշումը թույլ չենք տա իրականանա». Գոհար Մելոյան «Սաֆարովի կանխարգելման օրենք» կընդունենք. Արամ ՎարդևանյանԲելառուսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Մակրոնի և Լուկաշենկոյի միջև հեռախոսազրույցը վկայում է Մինսկի նկատմամբ հետաքրքրության մասին Փաշինյան-Ալիև ծրագիրը՝ 300000 ադրբեջանցիներ բերելու, կանգնեցում ենք՝ Սաֆարովի կանխարգելման օրենքով (տեսանյութ)Ռուբիո. ԱՄՆ-ն կդիմի Իրանի հարցում այլ տարբերակների, եթե դիվանագիտությունը ձախողվիՀերթական թnւրք դիվանագետը սատարման խոսքեր է հղել Փաշինյանին. ԳեղամյանԲԴԽ-ն մերժեց Ռոբերտ Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը (Տեսանյութ) Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ Ռուբիոն կարծում է, որ ԱՄՆ-ն լավ հնարավորություն ունի համաձայնության հասնելու Իրանի հետՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանը հանդես է գալիս ճակատագրական հայտարարությամբFT. Սի Ծինփինը քննադատել է Ճապոնիայի վարչապետին ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակԻրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման ծրագիր․ ՇՄ նախարարAxios. Թրամփը կոչ է արել արաբական երկրներին միանալ Աբրահամի համաձայնագրերին «Ապօրինի և անհամաչափ». Արցախյան ՀԿ-ներն ու գործիչները դատապարտում են Արթուր Օսիպյանի կալանավորումըԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագիծը նախատեսում է հրադադարի ժամկետը 60 օրով երկարաձգել Գրոսսին մայիսի 25-27-ը կայցելի Ղազախստան և բանակցություններ կվարի Տոկաևի հետԴատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող տղայինԱՄՆ-Իրան համաձայնագիրը կոչ է անում Թեհրանին հրաժարվել հարստացված ուրանի հարստացումից ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Արցախի եկեղեցիների ոչնչացումըՆարեկ Կարապետյա՞ն, էդ սպառնո՞ւմ ես․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը համաձայնեցված է 95%-ովՌուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. այսօր նա դառնում է 58 տարեկանՔրեական ոստիկանները մեքենայում հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը բացելու հարցումՀայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարը․ ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրումՍամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան» Եթե չենք ուզում, որ մեզ խաբողները շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել, գնացե’ք քվեարկության. ադրբեջանագետՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԲախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավորԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Գազ չի լինիԻ՞նչ իրավիճակ է ԼարսումԵրբ տեղումները կդադարենԵրևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներՄայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ Սրտիկը՝ ձեռքերին, մաղձը՝ խոսքի մեջ. իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի. Հայր Հովհաննես ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին
Ամենադիտված