Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության չեն եկել Մերձավոր Արևելքի համար, սակայն պատրաստ են համագործակցելու Իրանի միջուկային ծրագրի հարցում
Աշխարհ
Պեկինում կայացած ԱԽՏՀ գագաթնաժողովի հանդիպման ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չեն եկել ընդհանուր համաձայնության Մերձավոր Արևելքում իրավիճակը կարգավորելու հարցում, սակայն իրենց պատրաստակամությունն են հայտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Epoch Times-ը:
«Քննարկեցինք նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում՝ հիմնականում կենտրոնանալով ահաբեկչության սպառնալիքնին՝ ի դեմս «Իրաքի և Լևանտի Իսլամական պետության» և այլ խմբավորումների, ինչպես, օրինակ,«Ջաբխատ ան-Նուսրա»-ին և այլ ծայրահեղականներին», - մեջբերել է թերթը Սերգեյ Լավրովին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ ահաբեկչության դեմ անհրաժեշտ է պայքարել միջազգային իրավունքի հիման վրա և կոչ է արել այս հարցում համագործակցել Սիրիայի կառավարության հետ:
ԱՄՆ-ն կողմ է ավիահարվածների կիրառմանը՝ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, ինչպիսին է, օրինակ, «Իսլամական պետություն»-ը: Բացի այդ, ԱՄՆ-ն պատրաստ է ուղիներ փնտրել Իսրայելին և Պաղեստինին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են նոյեմբերի 24-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր ստորագրել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու