Մեքսիկայում 40 ուսանող է սպանվել
Աշխարհ
Մեքսիկայի Իգուալա քաղաքում սեպտեմբերի վերջին առևանգված ավելի քան 40 ուսանող «Գերերոս Ունիդոս» հանցավոր խմբավորման զոհն են դարձել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամին:
Նրա խոսքերով՝ ձերբակալված կասկածյալներից երեքը խոստովանել են, որ սպանել են երիտասարդներին, իսկ այնուհետ այրել նրանց դիերը:
43 ուսանողները, ովքեր ակտիվ մասնակցություն էին ունենում բողոքի ակցիաներին, կորել են սեպտեմբերի 26-ին Գերերո նահանգի Իգուալա քաղաքում ոստիկանության հետ բախումներից հետո: Այդ ժամանակ ականատեսները հայտնել են, որ շատ ցուցարարների տարել է ոստիկանությունը: Իշխանությունների վարկածի համաձայն՝ ուսանողներին առևանգել է ոստիկանությունը, ավելի ուշ նրանց հանձնել տեղական հանցախմբերի ղեկավարներին: Ցուցմունք տված ոստիկանները պնդում են, որ ուսանողների վրա հարձակումը «պատվիրել է» քաղաքապետը, ում դուր չի եկել նրանց բողոքի ակտիվությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու