Օբաման 1.500 զինվորական կուղարկի Իրաք
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1.500 զինծառայող կուղարկի Իրաք՝ իրաքյան բանակի ու քուրդ զինյալների հետ մարզումներ անցկացնելու նպատակով: Այս մասին հայտնել է CNN ամերիկյան գործակալությունը:
Ամերիկացի զինվորական մասնագետները և խորհրդատուներն աջակցելու են քրդերին և իրաքցիներին՝ պատրաստելու 2015-ի գարնանը պլանավորվող հարձակումը։ Նախատեսված է հարձակում իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Հատուկ ընտրված բարձրակարգ մասնագետները զորավարժանքների և մարտավարությունների մշակման համար կհաստատվեն Իրաքի տարածքում գտնվող Անբար նահանգում։
Սպիտակ տան բյուջեի հետ կապված հարցերի բաժինը դիմել է Կոնգրեսին՝ 5 միլիարդ դոլար տրամադրել Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորման համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու