Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սմբատ Մարգարյանը B խմբում 7-րդն էր
Սպորտ
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 56 կգ քաշային կարգի B խմբում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը զբաղեցրեց 7-րդ տեղը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 107 կգ և զբաղեցրեց 12-րդ, իսկ հրում վարժությունում Մարգարյանը հրեց 143 կգ և երկամարտի 250 կգ արդյունքով զբաղ եցրեց ընդամենը 7-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, քիչ ավելի ուշ կկայանա A խմբի մրցելույթները:
Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներակայացել է 14 մարզիկով: Տղաների պայքարում Հայաստանը ներակայացնում են Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (67 կգ), Հակոբ Մկրտչյանը, Արա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Հայկ Հակոբյանը, Ռուբեն Ալեքսանյանը (երկուսն էլ'+ 105 կգ), իսկ կանանց պայքարում' Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը, Քրիստինե Պետրոսյանը (երկուսն էլ' 63 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Ծանրամարտի աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Մրցաշարին կմասնակցեն 683 մարզիկ' աշխարհի 75 երկրից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու