Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Իրական հրամանատարն իր բարձրության վրա է ու կների ձեր մոլորությունը

Վերլուծական

Երեկ «Սև հովազ» ջոկատի հիմնադիր հրամանատար Սմբատ Սրեյանի հարցազրույցն էի կարդում: Սմբատը ղարաբաղյան պատերազմի իրական նվիրյալներից մեկն է, համեստ ու առաքինի մի անձնավորություն, ով իր անցած ուղու մասին համեստորեն լռում է՝ հայրենիքին մատուցած ծառայությունը համարելով սրբազան պարտականություն, հոգու և սրտի կանչ: Սմբատը խախտել էր լռությունը, որովհետև այս օրերին ոմանք ցեխ են շպրտում ԵԿՄ-ի, նրա ղեկավարության, պատերազմում հերոսացած հրամանատարի, իր կյանքը վտանգած տղաների ուղղությամբ:

Սմբատի կարճ խոսքը կարդալուց հետո, մի քանի մտահոգությամբ ընթերցողի հետ կիսվելու ցանկություն առաջացավ:

Հատկապես Վազգեն Սարգսյանի եղերական մահից հետո, ոմանք սկսեցին զբաղվել պատերազմի պատմության սրբագրմամբ՝ բացարձակ դարձնելով իրենց ներդրումը, նսեմացնելով դիմացիններին, իրական հերոսներին: Նույնիսկ չգիտես՝ ում կարճ հիշողության կամ ինչի վրա են այս մարդիկ կառուցում իրենց «լեգենդները»:

Գնացեք Ղարաբաղ, ցանկացած արցախցու հարցրեք՝ ով է եղել Մանվել Գրիգորյանը: Կլսեք իրական լեգենդներ, ամբողջ գյուղերի ինքնապաշտպանության հերոսական պատմություններ ու անպայման կլսեք նաև կշտամբանք, եթե հանկարծ փորձեք կասկածի տակ դնել գեներալի ավանդը պատերազմում:

Արդյո՞ք Մանվելին այսօր քննադատողները, նրա անվան վրա ստվեր գցողները չգիտեն այս ճշմարտությունները:

Անշուշտ գիտեն ու ինձանից, մյուսներից ավելի շատ, որովհետև այսօր «սոխակ» դարձած շատերը ժամանակին իրենց մարտական դիրքերում կատարել են հենց հրամանատար Մանվելի հրամանները, հազար անգամ փառաբանել են նրա անցած ուղին, հպարտացել են գեներալով: Այսօր այլ ժամանակներ են, ոմանք փորձում են պատերազմի պատմությունը «խմբագրել»՝ փաստերը գլխիվայր շուռ տալով, իրենց նորօրյա «տերերի» քաղաքական շահերին հագուրդ տալով, Տիրոջն ու իրական հերոսներին ուրանալով:

Ոչ ոք չի ասում՝ Ռուստամ Գասպարյանը ծառայություն չի ունեցել պատերազմում: Անշուշտ, ունեցել է ու դրա համար՝ փառք ու պատիվ նրան, բայց առնվազն տգեղ է, երբ մարդն այսօր սեփականում է «Սև հովազի» հրամանատարությունը՝ իր նորօրյա «տերերի» աչքին սեփական կշիռն արհեստականորեն ուռճացնելու, նրանց շվաքում «խոնարհ Մոսկա» դառնալու ու համապատասխան ծառայություն մատուցելու համար:

Նույնը վերաբերում է Ռուբեն Գևորգյանին, ում ամենամեծ ծառայությունը, թերևս, Սամվելի պես հերոս եղբայր ունենալն է: Գևորգյանը շատ է սիրում Մանվելին քննադատել՝ շարքային երկրապահի դարդ ու ցավին անհաղորդ լինելու համար, թերևս մոռանալով, որ իր տան բարձր պարիսպները վաղուց, շատ վաղուց հենց իրեն են կտրել այն իրականությունից, որ կոչվում է ֆիդայու չարքաշ առօրյա: Երկրապահի դռները, փառք աստծո, բաց են ու բաց կլինեն միշտ:

Մի մեծամտացեք ու մի փորձեք քողարկվել Վազգենի անվան ստվերում. դուք երբեք Վազգենի անմիջական շրջապատում չեք եղել: Հիշում եմ՝ 1999-ին ձեզանից մեկի մտքով անցել էր քաղավիացիայի պետ դառնալ, մինչև որ ստացավ Վազգենի միջնորդավորված հատու պատասխանը՝ իր տեղը ճանաչելու ու այդ պաշտոնը մոռանալու մասին:

Այսօր նոր «տեր» եք գտել, նրա մոտ «մոսկայություն» եք անում, Երկրապահի վարկաբեկման ու պառակտման գնով փորձում եք իրականություն դարձնել ձեր վաղեմի երազանքները: Որ մի քիչ էլ իրականություն կորցնեք ու սրբություն ուրանաք՝ ձեր նոր «տերերին» Վազգենի տեղը կկարգեք, ձեզ էլ՝ Մանվելի: Չեմ զարմանա, որովհետև կես քայլն արդեն արել եք՝ ապերախտի հոգեբանությամբ գեներալին միֆ ու հեքիաթ ներկայացնելով:

Բայց ձեր նորօրյա «տերերը» ձեզանից շուտ են հասկանալու, որ «Մոսկա»-ներով հեղափոխություն չես անի ու, եթե մի օր որոշեն քաղաքական առևտրի «զոհասեղանին» ձեզ «նվիրաբերել», էլի Մանվելին եք ունենալու ձեր նեղ օրվա թիկունք:

Իրական հրամանատարն իր բարձրության վրա է ու կների ձեր մոլորությունը…

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված