Ինչի մասին կարող է գրել 25-ամյա ֆուտբոլիստը. Մոուրինյուն քննադատել է Սուարեսի ինքնակենսագրական գիրքը
Սպորտ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ոչ միայն մարզիչ է, այլ նաև քննադատ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ֆուտբոլիստների՝ ինքնակենսագրական գրքեր գրելուն: Այս մասին գրում է sports.uz-ը:
Այս անգամ նրա քննադատությունը եղել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ինքնակենսագրական գրքի վերաբերյալ:
«Հերթական գիրք: Դուք կարդացե՞լ եք այն: Ինչի՞ մասին կարող է գրել 25-ամյա ֆուտբոլիստը: Ես ծրագրում եմ գիրք ստեղծել, որը բաղկացած կլինի 100 լուսանկարից, բայց այն կլինի հիշողությունների գիրք: Չեմ պատրաստվում հիմարություններ գրել և քննադատել մարդկանց, որոնց իմ կարիերայով եմ պարտական»,- նշել է պորտուգալացի մասնագետը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու