Եվս մեկ ապացույց ԻԼԻՊ-ին Թուրքիայի օգնության մասին
Աշխարհ
Իրաքի և Սիրիայի զավթած տարածքներում «Իսլամական պետություն' խալիֆայություն» հռչակած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմաբավորմանը Թուրքիայի կողմից օգնություն տրամադրելու մասին ապացույցներին գումարվել է ևս մեկը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ամերիկյան Newsweek հանդեսը:
Հանդեսին տված հարցազրույցում «Շերքո Օմեր» ծածկանունով ԻԼԻՊ-ի նախկին անդամը հայտարարել է, որ իրենց հրամանատարները բազմիցս ասում էին իրենց, որ «Թուրքիայի հետ ամբողջական համագործակցության մեջ են»:
«ԻԼԻՊ-ի հրամանատարները մեզ ասում էին, որ ոչնչից չվախենանք, քանի որ Թուրքիայի հետ ամբողջական համագործակցության մեջ են և աջակցություն են ստանում Անկարայից», -նշել է Օմերը:
Նա նաև հայտնել է, որ Սիրիայում քրդերի վրա հարձակումների ժամանակ ԻԼԻՊ-ն իրեն Թուքիայի դաշնակիցն էր տեսնում: «Քրդերը ԻԼԻՊ-ի և Թուրքիայի ընդհանուր թշնամին էին: ԻԼԻՊ-ը ստիպված էր դաշնակցել Թուրքիայի հետ, քանի որ միայն Թուրքիայի վրայով էր կարողանում մարտիկներ ուղարկել Սիրիայի հյուսիս և քրդաբնակ շրջաններ», -ասել է նա:
ԻԼԻՊ-ին Թուրքիայի կողմից աջակցություն ցուցաբերվելու մասին բազմիցս հայտնել է նաև IMC TV հեռուստաալիքը, որը ռեպորտաժներ է ցուցադրել Թուրքիայի վրայով Քոբանի անցնող իսլամիստ ջիհադականների մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու