Մեքսիկայում ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք. Agence France-Presse
Աշխարհ
Մի խումբ ուսանողներ փորձել են ներխուժել Մեխիկոյի Ազգային պալատ` 43 ուսանողների անհետացման բողոքի ակցիայի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ցուցարարները հրկիզումներ են իրականացրել պալատի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեքսիկայում, ուսանողները հարձակվել են Չիլպանսիգո քաղաքի կառավարության շենքի վրա:
Սեպտեմբերի 26-ին ոստիկանությունը և ավազակախումբը հարձակվել են ուսանողական ցույցի մասնակիցների վրա, որի հետևանքով տեղում վեց մարդ է զոհվել, ևս 43 ուսանողներ անհետ կորել են: Հետագայում, քաղաքից դուրս հայտնաբերվել է զանգվածային գերեզման`28 անհայտ մարմիններով: Բացի այդ, Իգուալայի ոստիկանության հետ կապ ունեցող վարձու մարդասպանների երկու խմբավորումներ խոստովանել են 43 ուսանողներից 17-ի սպանությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու