Միրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքները Փաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունը Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և Բաքվում Վերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետ Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Արտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. Փաշինյան ՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում Հրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.Փաշինյան 

Հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղաբաշխման անհրաժեշտությունը չկա. Մովսես Հակոբյան

Արցախ

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հարցազրույց է տվել «Նոյան տապան» թերթին: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Պարոն նախարար, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ս.թ. հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի ունեցած հնչեղ իրադարձությունները կրկին անգամ ցուցադրեցին ԼՂՀ պաշտպանության բանակի բարձր մարտական պատրաստության աստիճանը: Այլ կերպ ասած, ղարաբաղյան բանակը հակառակորդին ևս մեկ անգամ ապացուցեց, որ ուժի միջոցով հարցի լուծումը ապագա չունի: Դրանից հետո փոխվել է արդյո՞ք իրավիճակն առաջնային գծում: Արդյո՞ք նվազել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

- Իրականում այս տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած զարգացումները, որոնք բացառապես պայամանավորված էին ադրբեջանական կողմի նախաձեռնած սադրիչ գործողություններով, հերթական անգամ ցույց տվեցին, որ ինչքան էլ պաշտոնական Բաքուն բարձրագոչի իր ռազմական հնարավորությունների մասին, այնուամենայնիվ հիմնախնդրի լուծման ուժային ճանապարհը հեռանկար չունի կամ անգամ, եթե ունի, ապա ոչ իր օգտին: Իսկ ինչ վերաբերում է վերոհիշյալ իրադարձություններից հետո առաջնային գծում ստեղծված իրավիճակին, ապա պետք է ասեմ, որ լարվածությունը բավականին նվազել է, կրճատվել են նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված առաջնագծում արձանագրված աննախադեպ լարվածությունն այս տարի, որը նշվում է որպես հրադադարի հաստատման 20-ամյակ:

- Ոչ միայն այս տարի, այլև ընդհանրապես առաջնային գծում պարբերաբար ստեղծելով լարվածություն, Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն, ըստ իս, հիմնականում հետապնդում է հետևյալ նպատակները, նախ' միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ պատերազմը դեռևս ավարտված չէ և իր “կորցրածի” համար ինքը շարունակում է մնալ պահանջատեր, երկրորդ' պատերազմի անավարտության քողի տակ ապահովել ներքին քաղաքական հնազանդություն, և երրորդ' տարբեր նախահարձակ գործողություններով փորձել ստուգել ինչպես իր զորքերի պատրաստականությունը, այնպես էլ մեր բանակի պաշտպանունակության մակարդակը: Այնպես որ, ինչպես նախկինում, այնպես էլ այս տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից առաջնային գծում դրսևորած ռազմական ակտիվությունը հիմնականում պետք է դիտարկել նշված երեք ուղղությունների համատեքստում:

Հակառակորդի հետ շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվում է՞ ինչ-որ օժանդակություն:

- Հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտիրոսված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք օժանդակություն է ստանում օրենքով սահմանված կարգով: Պետությունն իր հնարավորության սահմանում ձգտում է գնահատել իր զինվորի կատարածը, ինչը դրսևորվում է ինչպես նյութական, այնպես էլ բարոյական աջակցության տեսքով:

Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեց տարի աճում է, ադրբեջանական բանակը համալրվում է արդիական զենքի բոլոր հնարավոր տեսակներով: Հասկանալի է, որ այս կոնտեքստում դժվար է մրցակցել հակառակորդի հետ: Ի՞նչ է Ադրբեջանին հակադրում ղարաբաղյան կողմը՝ փորձելով պահպանել տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը: Եվ ընդհանրապես, ի՞նչ է անհրաժեշտ ժամանակակից պատերազմում հաջողության հասնելու համար:

- Ես ասել ու շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ռազմական բյուջեի ծավալային աճը դեռևս չի նշանակում ուժերի հավասարակշռության խախտում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դրանում նախատեսված ծախսային հատկացումները Բաքուն նպատակաուղղում է այն միջոցների ձեռքբերմանը, որոնց համարժեքն արդեն առկա է մեր զինանոցում: Ասեմ, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն իր քարոզչական խողովակով անընդհատ փորձում է ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, մենք հակառակը' հանգիստ և առանց ավելորդ աղմուկի, շարունակում ենք հարստացնել և կատարելագործել մեր ձեռքի տակ եղած իրականը: Իսկ սա հզորանալու ամենաարդյունավետ ճանապարհն է, որը տանում է ոչ թե պատերազմի, այլև խաղաղության:

Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

- Ես համոզված եմ, որ հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղաբաշխման անհրաժեշտությունը չկա: Արդեն քսան տարուց ավելի է, ինչ այդ կարևոր առաքելությունը լավագույնս իրականացնում է Արցախի պաշտպանության բանակը:

Ինչպիսի՞նն եք Դուք տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան:

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան տեսնում եմ լուսավոր ու պաշտպանված: Իմ այս լավատեսության համար հիմք է ծառայում մեր անկախ պետականության անցած 23-ամյա բեղուն ճանապարհն ու այդ ընթացքում ունեցած նշանակալի ձեռքբերումները: Մենք այսօր ունենք կայացած ու պաշտպանված պետություն և, որ շատ կարևոր է, եղածը զարգացնելու վճռականություն: Այնպես որ, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես մեր ժողովուրդն է ցանկանում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ՓաշինյանՓաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարությունԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Մենք կենտրոնացած ենք լինելու «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա. Փաշինյան«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի էբոլա վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխհատուցում կտրվի՞․ Փաշինյանը ներկայացրեց հաշվարկի մեխանիզմըՊենտագոնը 15 միլիարդ դոլար կծախսի նոր հրթիռների մշակման վրա Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականությունWSJ. Թրամփը պատրաստ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Փաշինյանը նպատակ է համարում մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըԱրտակ Բեգլարյան․ COP17-ում անտեսվում են արցախցիների իրավունքները, մեզ ասում են՝ մոռացեք վերադարձի մասինՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ ՄիրզոյանԵս երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. ԶելենսկիԱյսօր Բաքվից օդանավ է ժամանելու ԵրևանԵրևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի․ ՓաստաբանՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան
Ամենադիտված