Այս մրցաշրջանում Յուրա Մովսիսյանը հեղինակում է իր անդրանիկ գոլը (տեսանյութ)
Սպորտ
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում այսօր հանդիպում են Մոսկվայի «Սպարտակն» ու Տուլայի «Արսենալը»:
Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքից հետո երկրորդ անգամ է ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում, հանդիպման 8-րդ րոպեին առաջ մղեց մայրաքաղաքի թիմին՝ խփելով այս մրցաշրջանում իր առաջին գոլը:
Հիշեցնենք, որ Sovsport.ru-ի «Փորձագետների պայքար»-ի մասնակիցներից գործակալ Մարկո Տրաբուկկին կարծիք է հայտնել, որ «Սպարտակը» կհաղթի՝ Մովսիսյանի շնորհիվ, և Մովսիսյանը կդառնա առնվազն հեթ-տրիկի հեղինակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու