ՌԴ-ի և ՉԺՀ-ի համագործակցությունը կարևոր է միջազգային ասպարեզում կայունության համար. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանն ու Չինաստանը պետք է հավատարիմ մնան համագործակցության համար որդեգրած չափանիշներին՝ անկախ համաշխարհային ասպարեզում գրանցվող փոփոխություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին կիրակի' նոյեմբերի 9-ին, կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը : «Ինչպիսի փոփոխություններ էլ որ արձանագրվեն միջազգային ասպարեզում, մենք պետք է հավատարիմ մնանք ընտրված ուղուն, խորացնենք ու զարգացնենք երկկողմ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով»,-հայտարարել է Չինաստանի ղեկավարը:
Պուտինն իր հերթին ընդգծել է միջազգային ասպարեզում երկու երկրների համագործակցության կարևորությունը: «Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը խիստ կարևոր է աշխարհը միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում պահելու, ինչպես նաև այն ավելի հաստատուն դարձնելու համար»,-հայտարարել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու