Բեռլինի պատի մասին խոսելով՝ Մերկելը հիշատակել է Ուկրաինան
Աշխարհ
Բեռլինի պատի անկումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անվանել է հույսի ազդանշան աշխարհի ճգնաժամային և հակամարտությունների շրջանների համար: Այս մասին հայտնել է korrespondent-ը:
«Մենք կարող ենք փոխել ամեն ինչ դեպի լավը. դա Բեռլինի պատի ուղերձն է: Այն ուղղված է Ուկրաինայի, Սիրիայի և Իրաքի ժողովուրդներին և աշխարհի շատ այլ շրջանների, որտեղ մարդու ազատությունը և իրավունքները վտանգի տակ են»,- նշել է Մերկելը Բեռլինի պատի քանդման 25-ամյակին նվիրված ելույթում:
Ըստ Մերկելի՝ քանդել կարելի է նաև այլ պատեր՝ «բռնապետության, բռնության, գաղափարախոսության, ատելության պատերը»:
«Պատի քանդումը ցույց տվեց մեզ, որ երազանքներն իրականանում են: Եվ այս փորձով մենք ցանկանում ենք կիսվել մեր գործընկերների հետ ամբողջ աշխարհում»,- նշել է կանցլերը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու