Վրաստանի իշխող կոալիցիան սկանդալից հետո էլ ավելի է մեծացրել մանդատների թիվը
Վրաստան
Վրաստանի իշխող կոալիցիան՝ «Վրացական երազանքը», պաշտպանության նախարարության շուրջ ծագած սկանդալի պատճառով դրանից «ազատ դեմոկրատների» դուրս գալուց հետո ոչ միայն չի զրկվել մեծամասնությունից, այլ, ընդհակառակը, իր թվաքանակը 83-ից ավելացրել է մինչև 87: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Վրացական խորհրդարանն ունի 150 տեղ, իշխող կոալիցիան տիրում Էր 83 մանդատի: Սակայն «Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու և ընդդիմության անցնելու մասին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիային հեռացրեց պաշտպանության նախարարի պաշտոնից: Ալասանիայի կուսակցությունը խորհրդարանում ուներ տասը պատգամավոր, այնպես որ նրա հեռանալուց հետո իշխող կոալիցիայում պետք է մնար 73 խորհրդարանական: Մեծամասնությունը պահպանելու համար «Վրացական երազանքին» հարկավոր է 76 մանդատ:
Մինչդեռ միայն յոթ «ազատ դեմոկրատներ» են համաձայնել լքել խորհրդարանական մեծամասնությունը: Մյուս կողմից, մեծամասնության պատգամավոր Շալվա Շավգուլիձեն անցել է «Ազատ դեմոկրատների» խմբակցություն:
Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է իշխող կոալիցիային վեց անկախ թեկնածուների միանալու մասին և հավաստիացրել, որ «Վրացական երազանքը» չի կորցրել մեծամասնությունը:
Այդպիսով, «Վրացական երազանքը» ներկայացված կլինի 87 պատգամավորներով, ընդդիմադիր Միասնական ազգային շարժումը՝ 51, Ալասանիայի խմբակցությունը՝ 8 մանդատով, իսկ ևս 4 խորհրդարանականներ աշխատանքը կշարունակեն որպես անկախ պատգամավորներ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու