Խորտակված «Սևոլ» լաստանավում դադարեցվում են որոնողական աշխատանքները
Աշխարհ
Որոնողական-փրկարարական գործողության շտաբը որոշում է կայացրել դադարեցնել հետագա ստորջրյա աշխատանքները Հարավային Կորեայի ջրերում խորտակված «Սևոլ» լաստանավում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդել է «Չոսոն իլբո» թերթը: Թերթի տվյալներով՝ մինչ օրս անհայտ համարվող ինն ուղևորների ընտանիքները համաձայնել են իշխանությունների փաստարկներին, որոնք անհնարին են համարում շարունակել փաստորեն սառցե ջրում քայքայվող լաստանավի հետազոտումը:
«Սևոլ» լաստանավը ջրասույզ է եղել այս տարվա ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարևմտյան ափերի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 295 մարդ: Ընդամենը խորտակման պահին նավում եղել է 476 մարդ, ըստ որում ինն ուղևորների մարմինները մինչ օրս չեն գտնվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու