Շնորհակալ եմ Վատցկեին և Ցորկին, որ իմ որոշումներին թերահավատորեն չեն մոտենում. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր շնորհակալությունն է հայտնել ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեին և մարզական տնօրեն Միխայել Ցորկին:
Այս մրցաշրջանում Գերմանիայի առաջնությունում դորտմունդցիներն անհաջող են ելույթներ ունենում՝ 10 միավորով զբաղեցնում են 15-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Կլոպի թիմը կարողացավ հաղթանակ տոնել մրցակցի ինքնագոլի շնորհիվ:
«Շնորհակել եմ Վատցկեին և Ցորկին այն բանի համար, որ ինձ անիմաստ հարցեր չեն տալիս և թերահավատորեն չեն մոտենում իմ որոշումներին: Մենք աշխատում ենք, պայքարում ենք և ողջ մեր ուժերն ենք ներդնում»,- Կլոպի խոսքը մեջբերում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու