Եգիպտոսում ավարտվել է Մեծ սֆինքսի վերականգնումը
Գիտություն և Մշակույթ
Եգիպտոսում ավարտվել է Մեծ սֆինքսի վերականգնումը, որը տևել է գրեթե չորս տարի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Սֆինքսի շրջակա տարածքը վերականգնումից հետո առաջին անգամ բաց կլինի»,- հայտարարել է Եգիպտոսի հնությունների նախարար Մուհամեդ ադ Դալմաթին, որի խոսքը մեջբերում է France-Presse գործակալությունը:
Սֆինքսն կանոնավորապես վերականգում են աղտոտված օդի և գրունտային ջրերի ազդեցության պատճառով: Ներկայիս վերականգնողական աշխատանքների ընթացքում վերացվել են արձանի վրայի ճաքերը, ինչպես նաև նորացվել է կոթողի պատվածքը՝ դրա քայքայումը կանխելու համար:
Զբոսաշրջիկները նաև կկարողանան այցելել այն ոչ մեծ տաճարը, որը Սֆինքսի մոտ կառուցել է Ամենհոթեփ II փարավոնը:
Բացի դրանից, ավարտված է Միկերինի բուրգի՝ Գիզայի բուրգերից ամենափոքրի վերականգնումը, որն այցելուների համար կբացվի նոյեմբերի 10-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)