Բաքվում ձերբակալվել է բլոգեր Մեհման Հուսեյնովը
Աշխարհ
Այսօր առավոտյան Վրաստան մեկնելուց առաջ Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր Մեհման Հուսեյնովը: Այս մասին հայտնել է contact.az-ը:
Հուսեյնովի դեմ 2012թ.-ի ամռանը քրեական գործ էր հարուցվել, և նրան արգելվել էր երկրից դուրս գալ: Հուսեյնովին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության աշխատակցի հանդեպ խուլիգանական արարք իրականացնելու համար:
Սակայն քրեական գործի քննության ժամկետը լրացել էր, և Հուսեյնովը դիմել էր դատախազություն՝ երկրից դուրս գալու արգելքը վերացնելու պահանջով:
Դատախազությունը խորհուրդ էր տվել դիմել ոստիկանություն, որտեղից, սակայն, բլոգերը պատասխան չի ստացել:
Ստուգելու համար՝ հանվե՞լ է արդյոք արգելքը, Հուսեյնովը ցանկացել է օգտվել հրավերից և մեկնել Թբիլիսի՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի համաժողովին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու