«ԵՄ-ի կանոններն ու նորմերը խանգարում են Մեծ Բրիտանիային». ՆԳ նախարար
Աշխարհ
Եվրամիության նորմերն ու պահանջներն անհրաժեշտ է բարեփոխել այնպես, որ դրանք համապատասխանեն Մեծ Բրիտանիայի այզգային շահերին. այդ դեպքում թագավորությունը պատրաստ կլինի մնալ միավորման կազմում, հայտարարել է ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը The Telegraph-ի իր սյունակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այնտեղ նա հրապարակել է այն պայմանները, որոնք Բրյուսելը պետք է կատարի, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում:
«Եթե մենք կարողանանք Եվրոպային հարկադրել աշխատելու այլ կերպ, եթե մենք կարողանանք հասնել ինքնիշխան պետությունների ավելի ճկուն միության, որոնք համաձայնագրերն ու կազմակարեպություններն օգտագործեն ազատ առևտրի և հանցավորության ու ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում համագործակցելու համար, ապա, անշուշտ, մեր ազգային շահը կլինի Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանումը ԵՄ-ի կազմում»,- գրել է Մեյը:
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը դժգոհ է նաև եվրոպական կալանագրի պայմաններից, որը, փորձագետների կարծիքով՝ օտարերկրացի դատախազներին չափազանց մեծ հնարավորություններ է ընձեռում ազդելու Բրիտանիայի դատարանների աշխատանքի վրա:
Բացի դրանից, Մեյը հայտարարել է այն «փոփոխությունները քննարկելու» անհրաժեշտության մասին, որոնք կապված են միգրացիոն օրենսդրության և Եվրամիության երկրներում քաղաքացիների ազատ տեղաշարժի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու