Աֆղանստանում ահաբեկչական հարձակման հետևանքով 10 ոստիկան է զոհվել
Աշխարհ
Այսօր Աֆղանստանում մի շարք պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Ահաբեկչական հարձակումների հետևանքով երկրի իրավապահ մարմինների 10 աշխատակից է զոհվել:
Առաջին պայթյունը որոտացել է Լոգար նահանգում, որտեղ մահապարտ ահաբեկիչը ոստիկանության բաժանմունք էր ներխուժել:
Մյուս պայթուցիկը տեղադրվել է Նանգարհար նահանգում և Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում:
Լոգարում և Նանգարհարում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:
Փորձագետները այդ հարձակումները վերագրում են ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմանը, որը անցկացվելու է դեկտեմբերին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու