Որքանով են համատեղելի ԱԻ և ՏԿ նախարարությունները
Քաղաքական
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել կառավարութան կազմում: Ըստ այդ փոփոխությունների՝ առաջարկվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը միացնել Տարածքային կառավարման նախարարությունը, ինչպես նաև ստեղծել նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ նոր նախարարություն ստեղծելու կարիք ամենևին չկա, ընդամենը պետք է ամեն մի նախարարություն իր մասով իրեն լիազորված գործառույթները ճիշտ կատարի:
Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց նախագծի գլխավոր զեկուցող, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, թե ինչքանով են համատեղելի ԱԻ և ՏԿ նախարարությունները:
Նախարարն ասաց, որ Տարածքային կառավարման նախարարության գլխավոր գործառույթը տարածքային զարգացման քաղաքականությունն է, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթը, բացի փրկարարական և սեյմսիկ պաշտպանության գործառույթներից, ռիսկերի գնահատման և դրանից բխած հետևանքների լուծման գործառույթն է:
Խոսելով նոր ստեղծվող նախարարությունից՝ Մանուկյանն ասաց, որ ինտեգրացիոն գործառույթը դրված է եղել Էկոնոմիկայի նախարարության վրա, բայց կառավարությունը, գնահատելով ինտեգրացիոն գործառույթի ծանրաբեռնվածությունը, որոշել է ստեղծել նոր նախարարություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու