Ղրիմի թաթարների իրավիճակը գնահատելու համար Թուրքիան ոչ պաշտոնական պատվիրակություն կուղարկի Ղրիմ
Աշխարհ
Ղրիմի հարցում թուրքական իշխանությունները մտադիր են աշխատել պաշտոնական Կիևի հետ: Նրանք մտադիր են ոչ պաշտոնական պատվիրակություն ուղարկել Ղրիմ թաթարների վիճակն ուսումնասիրելու համար: Այս մասին հայտնել է segodnya.ua-ն՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին:
«Օրակարգում մենք նաև քննարկում ենք ոչ պաշտոնական պատվիրակություն Ղրիմ ուղարկելու հարցը, որպեսզի տեսնենք, թե ինչպես է ապրում այնտեղի բնակչությունը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարն Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ չի աջակցում Ղրիմի անեքսիային, սակայն «դրա պատճառով չպետք է տանջվի ժողովուրդը»։
Այսպիսով՝ Չավուշօղլուն նշել է, որ Ղրիմի հարցում թուրքական իշխանությունները մտադիր են աշխատել պաշտոնական Կիևի հետ։ Նա պատմել է, որ Թուրքիան մշտապես դիտարկում է Ղրիմի թաթարներին օգնելու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու