«Ցանկանում եմ հասնել Ռոնալդուի խաղամակարդակին». Բեյլ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ փորձում է օրինակ վերցնել Կրիշտիանու Ռոնալդուի լավագույն խաղային որակներից:
«Մշտապես փորձում եմ կատարելագործվել: Եթե չես ցանկանում աշխարհում լավագույնը դառնալ, ապա առահասարակ պետք չէ ֆուտբոլ խաղալ: Ցանկանում եմ հասնել Ռոնալդուի խաղամակարդակին: Անընդհատ նման ֆուտբոլիստի հետ մարզվելը դրա հնարավորությունը տալիս է: Այս մրցաշրջանում նրա գոլերի քանակը աներևակայելի է: Ներկայումս նա մյուս խաղացողների համար անհասանելի մակարդակի վրա է: Հնարավոր է` մի օր հասնեմ դրան»,- Բեյլի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու