PKK-ն սպառնացել է Թուրքիան վերածել Սիրիայի
Աշխարհ
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թևի առաջնորդներից Ջեմիլ Բայըքը Անկարային սպառնացել է Թուրքիան վերածել Սիրիայի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Յուրդ» թերթը, Թուրքիայում քրդական խնդրի լուծման վերաբերյալ կառավարության խոստումները չկատարվելու հետ կապված' Բայըքն ասել է, թե բացահայտ երևում է, որ Անկարան ցանկություն չունի լուծել քուրդ և մյուս ժողովուրդների խնդիրները:
Նա հայտարարել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը «նայելով հասարակության աչքերին' սուտ է խոսում»:
«Թուրքիան կրկին աշխատում է օգտվել բանակից: Անկարան միջազգային հանրության շրջանում զրկվել է հեղինակությունից: Անցյալում նրան ծառայող և աջակցող երկրներն այլևս չեն գտնվում նրա կողքը: Անկարան գնալով միայնականում է, իսկ ներքին պատերազմի հավանականությունը մեծանում է: Եթե Թուրքիայի ղեկավարությունը շարունակի նախկին քաղաքականությունը, կառերեսվի կամ Եգիպտոսի նման հեղաշրջման, կամ էլ ներքին պատերազմի հետ: Թուրքիային նոր Իրաք և Սիրիա է սպասում»,- ասել է PKK-ի զինված թևի առաջնորդը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու