Իտալական The Voice երաժշտական նախագծում հաղթած միանձնուհին թողարկում է իր առաջին ալբոմը
Գիտություն և Մշակույթ
Նոյեմբերի 11-ին Իտալական The Voice երաժշտական նախագծում հաղթած միանձնուհի Քրիստինան թողարկում է իր առաջին ալբոմը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ները:
Քույր Քրիստինան հայտնի է դարձել շոուին մասնակցելուց հետո, որից հետո պայմանագիր է կնքել Universal Music ձայնագրման ստուդիայի հետ։
26-ամյա միանձնուհու առաջին «Քույր Քրիստինա» ալբոմը բաղկացած է հայտնի կատարողների և երաժշտական խմբերի 10 երգից: Մասնավորապես՝ ներկայացված են երգչուհի Pink-ի Try, Մադոննայի Like a Virgin, Coldplay խմբի Fix You և Ալիշա Քիսի No One երգերը։
«Ես երբեք չէի մտածի, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կհաղթեմ մրցույթում, կթողարկեմ միջազգային ալբոմ և կկարողանամ իմ ուղերձը հասցնել այդքան երկրներ»,- ասել է միանձնուհին։
Նրա կարծիքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ Աստված օգնում է մարդկանց կարևոր գործեր անել, եթե մարդիկ վստահում են իրեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)