ԱՊՀ-ի գործկոմը Ուկրաինայի արևելքում կայացած ընտրությունները դիտում է որպես կատարված փաստ
Աշխարհ
ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն Դոնեցի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների նկատմամբ իր գործողությունները կոորդինացնելու է Ուկրաինայի ղեկավարության միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
«Մենք Ուկրաինայի արևելքում կայացած ընտրությունները դիտում ենք որպես կատարված փաստ, բայց չենք կարող տալ մեր գնահատականը: Ուկրաինան մնում է ԱՊՀ-ի կազմում, մենք ղեկավարվելու ենք Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշմամբ»,-նոյեմբերի 11-ին ասել է նա լրագրողներին:
Լեբեդևի խոսքով՝ կայացած ընտրությունները յուրաքանչյուր ժողովրդի ինքնիշխան իրավունքն է՝ ազատ կամաարտահայտմամբ որոշելու իր ճակատագիրը: «Ընտրությունները կայացել են, մեկնաբանություններ պետք է տան և որոշումներ ընդունեն քաղաքական գործիչները, բայց միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ այդօրինակ գործընթացներ տեղի են ունենում նաև այլ երկրներում»,-ասել է Լեբեդևը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: Նա բերել է Կատալոնիայի և Շոտլանդիայի օրինակը: Ինչ վերաբերում է Ուկրաինայի արևելքում կայացած ընտրություններին, ապա Լեբեդևն ասել է. «Տեսնենք՝ հետո ինչ կլինի»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու