Կոալիցիոն ուժերը Իրաքում ռմբակոծել են Թուրքիայի հյուպատոսության շենքը
Աշխարհ
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ գլխավորությամբ պայքարող միջազգային կոալիցիոն ուժերի մարտական ինքնաթիռները Իրաքի Մոսուլ քաղաքում ԻԼԻՊ-ի կարևոր օբյեկտների թվում ռմբակոծել են նաև այդտեղ Թուրքիայի հյուպատոսության շենքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Rudaw-ը, ռմբակոծությունների արդյունքում մեծ թվով ԻԼԻՊ-ի մարտիկներ են ոչնչացվել: Նախորդ գիշեր Մոսուլում կոալիցիոն ուժերը պայթեցրել էին ԻԼԻՊ-ի շտաբը: Միջազգային ուժերի ինքնաթիռները ռմբակոծել են նաև ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող նավթահանքերը: Ներկայում քրդական խմբավորումների մասնակցությամբ մարտեր են ընթանում Իրաքի հետ սահմանային սիրիական Յարուբիե քաղաքի հյուսիսում գտնվող գյուղերը ահաբեկիչ ջիհադականներից ազատագրելու համար:
Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունը փակվել էր այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ը օգոստոսին պատանդ էր վերցրել բոլոր աշխատակիցներին և երկու շաբաթ առաջ ազատ արձակել` նրանց փոխանակելով թուրքական բանտերում գտնվող իր 80-ից ավելի մարտիկների հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու