ԵՄ-ն կքննարկի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը
Աշխարհ
ԵՄ երկրների արտգործնախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին:
«Հաջորդ շաբաթ մենք նախարարների մակարդակով հանդիպում կունենանք Բրյուսելում, որի ընթացքում կքննարկենք ոչ միայն պատժամիջոցների խստացման, այլև Ուկրաինային այս դժվար ժամանակահատվածում օգնելու հարցը»,- ասել է նա Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ Մոգերինին հայտարարել է, որ նոր պատժամիջոցների հարցը պատրաստ է ԵՄ-ի կառույցներում քննարկելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու