Գյումրու ԲԿ-ում բուժվող ավտովթարից վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում
Հասարակություն
Գյումրու բժշկական կնտրոնում այս պահին բուժում ստացող` Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ավթովթարից վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Այս պահի դրությամբ` կենտրոնում շարունակում է բուժում ստանալ նոյեմբերի 10-ի ողբերգական վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածներով ու այրվածքներով այդտեղ տեղափոխված 4 հիվանդ:
Կենտրոն տեղափոխված 7 հիվանդից 1-ը դուրս էր գրվել նույն օրը, 2-ը` նոյեմբերի 11-ին, իսկ մեկին տեղափոխել էին Երևան: «Այս պահի դրությամբ` կենտրոնում բուժում է ստանում 4 հիվանդ: Բոլորին օգնություն է ցուցաբերվել, և նրանցից ոչ մեկին բարդություն կամ կյանքին վտանգ չի սպառնում: Ընդամենը պետք է կազմակերպել պլանային վիրահատություններ, բուժումներ, այրվածքների բուժումներ»,- նշեց Արմեն Իսահակյանը:
Վիրավորներին բուժօգնության աշխատաքները համակարգում են ՀՀ առողջապահության նախարարն ու Շիրակի մարզպետը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու