Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. կա տուժած
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 12-ին, ժամը 02.05-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-17 մինջհամայնքային ավտոճանապարհի Դալարիկ - Մյասնիկյան հատվածի 2-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 91ԼՏ009 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Ե. Հ., ծնվ.1991թ.)դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 300 մ գլորվել ձորը:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ե.Հ-ին, ով ուղևոր Լ. Հ.-ի հետ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու