Վրաստանի ԱԳ նոր նախարարը խոստացել է շարունակել երկրի եվրաինտեգրացման ուղին
Վրաստան
Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Թամարա Բերուչաշվիլին խոստացել է չփոխել երկրի արտաքին քաղաքականությունը և շարունակել եվրաինտեգրացման ուղին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես ուրախ եմ, որ այժմ հնարավորություն ունեմ ծառայելու երկրի եվրոպական և եվրատլանտյան գերակայություններին: Ես հավատում եմ, որ Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի»,- հայտարարել է Բերուչաշվիլին մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ հանրապետության արտաքին քաղաքականությունը կմնա անփոփոխ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 11-ին երկրի արտաքին գործերի առաջին փոխնախարարի պաշտոնակատար Թամարա Բերուչաշվիլիին ներկայացրել է որպես գերատեսչության նոր ղեկավար:
Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին սեփական ցանկությամբ թողել է զբաղեցրած պաշտոնն այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնից հեռացրեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:
«Տիկին Թամարան հստակ գիտի՝ ինչ է հարկավոր անել արտաքին քաղաքականության ոլորտում, հստակ գիտի՝ ինչ մարտահրավերների առջև է այսօր կանգնած երկիրը և ինչպես կարելի է արդյունավետորեն շարունակել այն քաղաքականությունը, որը վարում է մեր երկիրը»,-հայտարարել է Ղարիբաշվիլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու