«Իրավունք». Էդքան նախարարների կնանիք որ գնան դեկրետ, ի՞նչ կլինի մեր վիճակը. Սեյրան Սարոյան
Հայկական Մամուլ
«Լավ ա, սաղ լավ ա լինելու», - անդրադառնալով նախարարությունների միավորման հարցին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Գրում է «Իրավունք»-ը:
-Որքանո՞վ է, ըստ Ձեզ, դա նպատակահարմար:
-Դե, էտքան խելոք մարդ կա, իրենց հարցնես՝ ավելի ճիշտ չի՞ լինի:
-Դուք էլ եք խելոք, դրա համար էլ Ձեզ եմ հարցնում:
-Դե, պիտի պարտադիր ե՞ս խոսամ։ Լավ բան ա, լավ գործ են անում: Ինձի թվում ա՝ ժողովրդի համար էլ ա էս լավ, ավելի հեշտ կկարողանան կառավարել էլի: Համ էլ՝ էդքան նախարարն ի՞նչ են անում որ, բոլ ա էլի՝ հերիք չի՞:
-Ձեզ որ մնար՝ քանի՞ նախարար կթողնեիք:
-Ինչքան քիչ, էնքան լավ: Թե չէ, դրանց կնանիք, որ գնան դեկրետ ու էդքան փող տանեն, ի՞նչ կլինի մեր վիճակը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու