Հնդկաստանում ևս երկու կին է մահացել կամավոր ամլացման վիրահատությունից հետո
Աշխարհ
Հնդկաստանի կենտրոնական մասի Չհաթիսգարհի նահանգում մահացել են ևս կանայք, որոնք օրերս կամավոր ամլացման վիրահատության են ենթարկվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այդպիսով անհաջող վիրահատության զոհերի թիվը հասել է 13-ի:
Շուրջ 50 կանայք մնում են հիվանդանոցներում, նրանցից մի քանիսն օրհասական վիճակում են:
Ականատեսները վկայում են, որ բժիշկն ու նրա օգնականն ընդամենը վեց ժամում վիրահատել են 80-ից ավելի կանանց:
Սահմանված կանոնները վիրաբույժներին թույլատրում են օրական կատարել ոչ ավելի, քան 35 վիրահատություն:
Հնդկաստանի կառավարությունը հետաքննություն է վարում: Չորս բժիշկներ, այդ թվում՝ տուժած կանանց վիրահատած վիրաբույժը, հեռացված են աշխատանքից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու