ԱՄՆ-ում չորսամյա երեխան ողջ է մնացել 70-մետրանոց ժայռից ընկնելուց հետո
Աշխարհ
Կալիֆոռնիայի Սոնոմայի օկրուգում 70-մետրանոց ժայռից ընկնելուց հետո ողջ է մնացել չորսամյա երեխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Բոտեգա Բեյ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները:
Երեխան հոպիտալացվել է լուրջ վնասվածքներով: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:
Ոստիկանությունը պատահարի վայր է ժամանել տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով ժամը 05:00-ին) և հատուկ տեխնիկայի միջոցով երեխային բարձրացրել է վերև: «Նա ողջ էր և լաց էր լինում»,- պատմել են ոստիկանությունում: «Այն, որ նա ողջ է մնացել այդ բարձրությունից ընկնելուց հետո, իսկ դա գործնականում 23 հարկ է, իսկական հրաշք է»,- կարծում են կարգի պահապանները:
Միջադեպը տեղի է ունեցել Սոնոմայի բնայգու այն ժայռերի վրա, որոնք ուղղված են դեպի Խաղաղ օվկիանոսը: Քննիչներն աշխատում են երեխայի ծնողների հետ՝ պարզելու միջադեպի հանգամանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)