Ադրբեջանում երկրի դրոշները փողոցներից հավաքում են աղբատարներով
Աշխարհ
Ադրբեջանի պետական դրոշի օրվա տոնակատարության կապակցությամբ Բաքվի փողոցներում էլեկտրական սյուներին ամրացված դրոշները հավաքել են աղբատար տրակտորներով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը` ցուցադրելով համացանցում հայտնված տեսանյութը:
Անցորդներին զայրացրել է այն փաստը, որ բանվորները դրոշները հավաքում են տրակտորներով` երկրի ազգային խորհրդանիշը դարսելով նրա շերեփում, որով տրակտորը աղբ է հավաքում: Այդ խայտառակ իրողության դեմ բողոքել է նաև Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահի խորհրդական Մամեդ Իբրահիմը: «Տրակտորը աղբ տեղափոխելու համար է, դրոշի համար չէ», -ասել է նա` կոչ անելով գործադիր իշխանությանը հարգել Ադրբեջանի դրոշը:
Տրակտորի վարորդը հայտնել է, որ իրենց տնտեսությունում ավտոմեքենա չլինելու պատճառով ղեկավարները հանձնարարել են դրոշները հավաքել տրակտորով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու