Քաղաքականության դեմ բողոքող ճապոնացին ինքնահրկիզվել է Տոկիոյում
Աշխարհ
Ճապոնիայի բնակիչը ինքնահրկիզվել է Տոկիոյի կենտրոնում՝ ի նշան օտարերկրյա ռազմական արշավներին երկրի զինված ուժերի հնարավոր մասնակցության բողոքին: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով ճապոնական NHK հեռուստաընկերությանը:
Տղամարդուն հայտնաբերել են Հիբիա զբոսայգում: Նրա մոտ գտել են տեսագրություն և նամակներ, որոնք ուղղված են եղել վարչապետին և պառլամենտի երկու պալատների ղեկավարներին:
Այս տարվա հունիսին նույն կերպ է մահացել քաղաքականության դեմ բողոքող մեկ այլ ճապոնացի:
Հուլիսի սկզբին Ճապոնիայի իշխանությունները հանել էին բանակի համար գործող շատ սահմանափակումներ, որոնք բանակին թույլ են տալիս զինված գործողությունների մասնակցել արտասահմանում: Սա լուրջ բողոք էր առաջացրել Ճապոնիայում, որտեղ Երկրորդ համաշխարհայինից հետո բանակ, որպես այդպիսին, արգելված էր ունենալ անգամ Սահմանադրությամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու