Աֆղանստանում ափիոնի կակաչի ռեկորդային բերք է աճեցվել. ՄԱԿ
Աշխարհ
Աֆղանստանում 2014 թվականին ափիոնի կակաչի ռեկորդային բերք են աճեցրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի՝ թմրանյութերի տարածման և հանցավորության դեմ պայքարի վարչությունը նոյեմբերի 12-ին հայտնել է իր ամենամյա զեկույցում:
Ըստ այդ զեկույցի տվյալների՝ ափիոնի կակաչի ընդհանուր տարածքն Աֆղանստանում հասել է 224 հազար հեկտարի: Անցյալ տարվա համեմատությամբ, դրա մշակումն ավելացել է 7 տոկոսով:
Նշվում է, որ ափիոնի կակաչի հիմնական բերքը հավաքում են երկրի հարավում և արևմուտքում:
ՄԱԿ-ի վարչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը նախազգուշացնում է, որ օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանը կարող է վերածվել նարկոպետության:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու