SpaceX-ը հավաստել է, որ արբանյակների ցանց է ստեղծում աշխարհում Համացանցի տարածման համար
Աշխարհ
Ամերիկացի հայտնի ձեռնարկատեր Էլոն Մասքը, որը հիմնել է էլեկտրամոբիլների արտադրության Tesla ընկերությունը և SpaceX տիեզերական կորպորացիան, հավաստել է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ պլանավորում է ստեղծել ոչ մեծ արբայնակների ցանց ամբողջ աշխարհում Համացանցի տարածման համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«SpaceX-ը արդի միկրոարբանյակների մշակման նախնական փուլում է, որոնք մեծ քանակությամբ կաշխատեն ուղեծրում»,- գրել է Մասքը Twitter-ում: Ոչ մի այլ տեղեկություն ձեռնարկիչը չի հայտնել: Նրա խոսքով՝ այս ծրագրի մասին պաշտոնապես կհայտարարվի երկու - երեք ամիս հետո:
Անցյալ շաբաթվա վերջին Wall Street Journal թերթը հաղորդել է, որ Մասքը նոր հավակնոտ ծրագիր է պատրաստում: Հրատարակության տվյալներով՝ գործարարը պլանավորում է երկրաշուրջ ուղեծիր դուրս բերել շուրջ 700 ոչ մեծ հեռահաղորդակցական արբանյակ, որոնք Համացանց մուտք գործելու հնարավորություն կապահովեն ամբողջ աշխարհում:
Ըստ թերթի տեղեկատվության՝ ծրագրում ներդրումները պետք է կազմեն շուրջ 1 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու