Գերմանիայում բանտարկելու են դոպինգի օգտագործման համար
Աշխարհ
Գերմանիայի կառավարությունը նոյեմբերի 12-ին ներկայացրել է օրինագիծ, համաձայն որի ազատազրկման և խոշոր տուգանքների կենթարկվեն այն մարզիկները, մարզիչները և մենեջերները, որոնք ներգրավված կլինեն դոպինգի ձեռքբերման և օգտագործման մեջ: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
«Մենք ուրախ ենք, որ այժմ ունենք կոնկրետ առաջարկներ: Կառավարության գործում է ճիշտ ուղղությամբ, մենք ողջունում ենք այն», - ասել է Գերմանիայի օլիմպիական մարզական ֆեդերացիայի նախագահ Ալֆոնս Հորմանը:
Օրինագիծը կներկայացվի խորհրդարանի վերանայմանը և կարող է ընդունվել 2015թ.-ի գարնանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու